Ռուսաստանի ութ օդանավակայաններում ժամանակավորապես սահմանափակումներ են կիրառվել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
«Ռոսավիացիայի» ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոյի խոսքով՝ այդ օդանավակայաններն են՝ Վլադիկավկազի, Գրոզնիի, Մագասի, Միներալնիե Վոդիի, Նալչիկի, Ստավրոպոլի, Սոչիի և Տամբովի։
Ընդհանուր առմամբ հետաձգվել է 25 չվերթ։ «Ռոսավիացիան» նշել է, որ սահմանափակումները կիրառվել են՝ ավիաչվերթների անվտանգության ապահովման նպատակով։
Մոսկվայի ժամանակով 06:24-ին այդ սահմանափակումները հանվել են։