Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, թե Արևմուտքի մասնակցությունը Հարավային Կովկասի գործընթացներին «կարող է հանգեցնել տարածաշրջանի անվտանգության համակարգի անհավասարակշռության՝ խաթարելով տարածաշրջանային ինքնաբավության սկզբունքը, երբ հրատապ հարցերի լուծումը կատարում են Հարավային Կովկասի պետությունները և դրանց անմիջականորեն սահմանակից երկրները»։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանցի պաշտոնյան ընդգծել է, որ Մոսկվան «տեսնում է Վաշինգտոնի փորձերը՝ միջամտելու տարածաշրջանում տրանսպորտային շրջափակման վերացման գործընթացին»։
«Իրականում նրանք չեն կարող որևէ նոր բան առաջարկել, բացի այն, ինչ արվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ մասնագիտացված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում», - ասել է Զախարովան։